«ՔՊ-ականները համարեցին, որ Լևոնի շախմատային պոտենցիալը սպառված է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր հաղթանակները ու հաղթողներին չսիրող, մեր պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանը։
Լևոն Արոնյանին, ով մորական կողմից իմ հայրենակիցն է, Նոյեմբերյանի Դովեղ գյուղից է, մոտիկից ճանաչում եմ, երբ 12 տարեկան էր, շատ եմ շփվել իր, իր ծնողների հետ։ Ուրախությամբ նշեմ, որ Արոնյանը հաղթել է Լաս Վեգասում կայացած մրցաշարում։ ՔՊ-ական իշխանավորները համարեցին, որ Լևոնի շախմատային պոտենցիալը սպառված է, Լևոնն իր նկատմամբ ոչ լավ վերաբերմունքի պատճառով Հայաստանից հեռացավ ԱՄՆ։ ՔՊ-ական իշխանավորների վատ վերաբերմունքի պատճառով մեծանուն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից, սակայն հաջողությամբ հանդես է գալիս աշխարհի ամենահայտնի ակումբեներից մեկում՝ Միլանի «Ինտերում»։ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է պատերազմում մեր պարտությամբ։ Նրան ու իր թիմին հաղթանակներ ու հաղթողներ պետք չեն, նրանք իշխանության են բերվել Հայաստանը պարտվեցնելու «առաքելությամբ»։ Նրանց դեռևս հավատացողները թող իրենց գլխին դնեն «Դուխով» գրառումով գլխարկները, կրծքի տակ կրեն «Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագրերը» և շարունակեն հպարտանալ բոլոր ոլորտներում մեր պարտություններով։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմն» է։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
99927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
36227.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
102727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
115726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42925.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51524.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53724.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53624.10.2026, 10:24