«Չհամաձայնել օկուպացիային»․ Ալիևն առաջին անգամ հրապարակայնորեն աջակցել է Ուկրաինային

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ հրապարակայնորեն աջակցել է Ուկրաինային՝ Ռուսաստանի գործողությունների նկատմամբ օգտագործելով «օկուպացիա» բառը։ Այս մասին հաղորդում է «Կոմերսանտը»։
«Պատասխանելով հարցին, թե ինչ խորհուրդ կարող է տալ Կիևին, Ադրբեջանի նախագահն առաջին անգամ բացահայտորեն աջակցել է Ուկրաինային՝ երկու անգամ օգտագործելով «օկուպացիա» բառը Ռուսաստանի գործողությունների նկատմամբ», - գրում է թերթը։
«Կոմերսանտը» մեջբերում է Ալիևի խոսքերը՝ հուլիսի 20-ին օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցած «Շուշիի III գլոբալ մեդիա համաժողովի» ժամանակ, որտեղ նա Ուկրաինային կոչ է արել «չհամաձայնել օկուպացիային»։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ այս հայտարարությունը «համապատասխանում է ուկրաինացի ժողովրդի ձգտումներին»։
Նա Կիևին խորհուրդ է տվել նաև օգտագործելՂարաբաղը ռազմական ճանապարհով վերադարձնելու հարցում Բաքվի փորձը։
Ավելի վաղ՝ Շուշիի մեդիա ֆորումի ժամանակ, ուկրաինացի լրագրող Ելենա Կուրբանովան Իլհամ Ալիևին նվիրել էր ուկրաինական բանակի տարբերանշանների հավաքածու։ Ի պատասխան՝ Ալիևն ասել է՝ «Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեր արածի համար։ Շարունակե՛ք նույն ոգով»։

«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
3720:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
6619:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6919:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
10119:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
7019:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10017:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
9217:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
14316:49