«Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հրադադարի համաձայնագիր կկնքեն»․ #Maan

Առաջիկա օրերին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և իսրայելական կողմի միջև կստորագրվի հրադադարի և որոշ պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիր։ Այս մասին հայտնել է արմատական շարժմանը մոտ կանգնած Maan գործակալությունը։
Ըստ գործակալության աղբյուրների՝ «համաձայնագիրը կստորագրվի և կհայտարարվի այս շաբաթ, ամենաուշը՝ հաջորդ շաբաթվա սկզբին»։ Գործակալությունը նշում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է առաջարկին, որը ենթադրում է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հաստատում և այդ ընթացքում 10 պատանդի փոխանցում իսրայելական կողմին։
Գործակալությունը չի բացառել, որ հրադադարի վերաբերյալ համաձայնագիրը կարող է հայտարարվել «հաջորդ կիրակի, և հնարավոր է՝ ուրբաթ, եթե համաձայնագրի բոլոր մանրամասները վերջնականապես համաձայնեցվեն»։
Կատարում ընթացող անուղղակի բանակցություններում ներկայացված վերջին նախաձեռնության շրջանակներում՝ 60-օրյա հրադադարի ընթացքում արմատականները իսրայելական կողմին կհանձնեն10 պատանդների, ինչպես նաև Գազայում սպանված18 գերիների մարմիններ։ Իսրայելը պարտավորվում է բանտից ազատ արձակել երկարաժամկետ պատիժ կրող 150 պաղեստինցիների, ինչպես նաև 1100 արաբների, որոնք ձերբակալվել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին անկլավում Իսրայելի ռազմական գործողության սկսվելուց ի վեր։ Բացի այդ, համաձայնագրերի համաձայն, անկլավի բնակիչներին տրամադրվող մարդասիրական օգնության ծավալը զգալիորեն կավելանա։

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
1119:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
3319:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8419:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
5919:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9317:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
8717:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
13816:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
9016:36