Բայրամովը խոսել է խաղաղության ճանապարհի «խոչընդոտների» մասին

Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանում անցկացնել հանրաքվե, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառել երկրի Սահմանադրությունից և վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ինչպես հաղորդում է АПА-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ Թբիլիսիում կայացած համատեղ ասուլիսում։
Բայրամովը նշել է ՀՀ-ում հանրաքվե անցկացնելու, ինչպես նաև Մինսկի գործընթացի այն ինստիտուտները վերացնելու անհրաժեշտությունը, որոնք կորցրել են իրենց նշանակությունը և իրականում գոյություն չունեն, ինչպես նաև հենց Մինսկի խումբը։
Բայրամովի խոսքով՝ հանդիպման ժամանակ նա Բոչորիշվիլիին տեղեկացրել է «օկուպացիայից ազատագրված տարածքներում վերականգնողական աշխատանքների ընթացքի, ինչպես նաև նախկին ներքին տեղահանված անձանց իրենց նախնիների հողեր վերադարձնելու գործընթացի և կատարված հսկայական աշխատանքի մասին»՝ նշելով, որ անվտանգ վերադարձի հարցում հիմնական խնդիրը մնում է ականների հետ կապված սպառնալիքը։

«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
3720:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
6619:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6919:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
10119:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
7019:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10017:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
9217:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
14316:49