«Բանակցությունների հաջորդ փուլին կքննարկվեն խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերը»․ Պեսկով

Ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների երրորդ փուլի գլխավոր թեման կլինեն խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերը, որոնք փոխանակել էին Մոսկվան և Կիևը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բանակցությունների թեման բավականին բարդ է. ի թիվս այլ հարցերի, իհարկե, անհրաժեշտ կլինի քննարկել հենց այն հուշագրերի նախագծերը, որոնք փոխանակվել էին կողմերի միջև բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում»,- հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է կայանալ Ստամբուլում՝ հուլիսի 24-25-ը։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը տեղի էր ունեցել Ստամբուլում՝ հունիսի 2-ին։ Կողմերը փոխանակել էին խաղաղ կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծեր, ինչպես նաև համաձայնել ծանր վիրավորված ռազմագերիներին և զոհվածների մարմինների փոխանակմանը։

«Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ»․ Նժդեհ Իսկանդարյան
1215:30
«Աղերսելով հնարավոր չէ խաղաղության հասնել»․ Դավիթ Մանուկյան
4815:00
«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
7014:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
6314:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
7414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
7713:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
8013:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
8413:00