«Չնայած ցավալի է, բայց ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ էր դրան». գլխավոր տնօրենը` Թրամփի որոշման մասին

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեյն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկիրը կազմակերպությունից դուրս բերելու որոշման կապակցությամբ, հաղորդում է EFE-ն։
«Չնայած ցավալի է, բայց այս հայտարարությունը կանխատեսելի էր, և ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ էր դրան»,- ասել է նա։
Ըստ նրա՝ ԱՄՆ-ի դուրս գալու պատճառները նույնն են, ինչ յոթ տարի առաջ, երբ Թրամփը նմանատիպ որոշում կայացրեց իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում։ Սակայն, այդ ժամանակվանից ի վեր, ինչպես ընդգծեց Ազուլեյը, կազմակերպության ներսում իրավիճակը զգալիորեն փոխվել է։
Նա հիշեցրեց իրականացված կառուցվածքային բարեփոխումները և «ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան»։ Ներկայում ԱՄՆ-ի ներդրումը կազմում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընդհանուր բյուջեի մոտ 8%-ը։ Միևնույն ժամանակ, կազմակերպությունը չի պլանավորում կրճատել ծախսերը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնպես մեկնաբանել է Թրամփի որոշումը և ասել, որ Փարիզը կշարունակի աջակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ին։
«Անսասան աջակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ գիտության, օվկիանոսի, կրթության, մշակույթի և համաշխարհային ժառանգության համընդհանուր պաշտպանին։ «ԱՄՆ-ի դուրս գալը կազմակերպությունից չի թուլացնի մեր նվիրվածությունը նրանց, ովքեր առաջնորդում են այս պայքարը», - գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է դուրս բերել Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ից։ Վաշինգթոնը հայտարարել է, որ կազմակերպությունն, իբր, աջակցում է նախաձեռնություններին, որոնք չեն համապատասխանում ԱՄՆ-ի շահերին։

Վիրջինիա նահանգը և Կոլումբիայի շրջանը դատի են տվել Դոնալդ Թրամփին՝ նրա պատվին կամար կառուցելու համար
1610:55
«Եվրոսեկպտիցիզմը գլուխ է բարձրացնում». Գարիկ Քեռյան
2410:42
Թուրքիայում ուժի մեջ է մտել 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտք գործելու արգելքը
5010:31
«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
3210:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
9810:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
5209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
6109:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6508:24