Կամբոջայի վերահսկողության տակ են հայտնվել Թաիլանդի հետ սահմանին գտնվող երկու տաճարներ

1000
Հինգշաբթի, 24 հուլիսի, 2025 թ., 17:21
Կամբոջայի բանակը գրավել է Թաիլանդի հետ սահմանին գտնվող երկու տաճար։ Այս մասին հայտարարություն է տարածել Կամբոջայի պաշտպանության նախարարությունը։
«Թաիլանդի հետ թեժ մարտերի ընթացքում մեր բանակը գրավել է Տա Կրաբեյ և Տա Մոան Թոմ տաճարները, որոնք մեր երկրի ինքնիշխան տարածքներն են, ինչպես նաև Մոմ Բեյ շրջանը», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Նախարարությունը նաև մեղադրել է թաիլանդական բանակին քաղաքացիական օբյեկտների վրա դիտավորյալ կրակ բացելու մեջ։
Կամբոջական կողմից զոհերի մասին հաղորդագրություններ չեն եղել։
Թաիլանդի առողջապահության նախարարությունը հայտնել է 12 թաիլանդացու մահվան և 31-ի վիրավորման մասին։
Երկու երկրներն էլ միմյանց մեղադրում են սահմանային գոտում գտնվող ռազմական օբյեկտներին առաջինը կրակ բացելու և հարվածելու մեջ։

Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
5219:00
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
7018:00
«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8417:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
8317:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
13116:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
8616:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9916:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
9116:00