«ԱՄՆ-ն դուրս է գալիս Իսրայել-ՀԱՄԱՍ բանակցություններից»․ Ուիթքոֆ

ԱՄՆ-ն դուրս է գալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցային գործընթացից, քանի որ վերջինս տրամադրված չէ բանակցությունների, ասել է Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ի արձագանքը «հստակ ցույց է տալիս Գազայում հրադադարի հասնելու ցանկության բացակայությունը»։ Վաշինգթոնն այժմ մտադիր է քննարկել «պատանդներին տուն վերադարձնելու այլընտրանքային տարբերակներ և կփորձի ստեղծել ավելի կայուն միջավայր Գազայի ժողովրդի համար», - ասել է Ուիթքոֆը՝ հավելելով, որ ԱՄՆ-ի թիմը Դոհայից հետ է կանչվել «խորհրդակցությունների համար»։
Երեկ առավոտյան ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ փոխանցել է Գազայում հրադադարի և պատանդներին ազատ արձակելու վերաբերյալ վերջին առաջարկի պատասխանը։ Խմբավորման նախորդ պատասխանը, որն ուղարկվել էր դրանից երկու օր առաջ, մերժվել էր միջնորդների կողմից, որոնք ներկայացված պահանջները համարել էին «անընդունելի», The Times of Israel-ին հայտնել է աղբյուրը։
ՀԱՄԱՍ-ը պահանջում է իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից և պատերազմի դադարեցում, որի դիմաց նրանք խոստանում են ազատ արձակել բոլոր կենդանի մնացած պատանդներին։

«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
4601:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
10400:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
11100:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
71Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
85Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
77Երեկ, 22:06
«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
150Երեկ, 21:10
«Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
75Երեկ, 20:54