Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել Ասադի ձերբակալման օրդերը

Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը չեղյալ է հայտարարել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի ձերբակալման օրդերը։ Այս մասին հայտնել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Դատարանը ընդգծել է, որ պետության ղեկավարի անձեռնմխելիությունը վերանայման ենթակա չէ, և գործող նախագահի ձերբակալման օրդեր տալու համար բացառություններ չեն կարող արվել։ Սակայն, ինչպես նշել է Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահ Քրիստոֆ Սուլարը, քանի որ Ասադն այլևս նախագահ չէ, «կարող են տրվել նոր ձերբակալման օրդերներ»։
Վճռաբեկ դատարանը երկրի բարձրագույն դատարանն է քաղաքացիական և քրեական գործերով։
2023 թվականի նոյեմբերի 15-ին AFP-ն հայտնել է, որ ֆրանսիական դատարանը չորս ձերբակալման օրդեր է տվել քիմիական զենքի օգտագործման գործով։ Սիրիայի նախկին առաջնորդից բացի, մեղադրանք է առաջադրվել նրա եղբոր՝ Մահեր ալ-Ասադի դեմ, որը Սիրիայի Հանրապետական գվարդիայի (սիրիական կառավարությունը պաշտպանելու համար նախատեսված էլիտար ռազմական ուժ) հրամանատարն էր, և ևս երկու գեներալի, որոնց անունները չեն հրապարակվել։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30