«Օբաման հանցագործություն է կատարել». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նախկին պետության ղեկավար Բարաք Օբաման հանցագործություն է կատարել դեմոկրատների հետ կապված իրավիճակում՝ տարածելով Ռուսաստանի կողմից 2016 թվականի ԱՄՆ-ի ընտրություններին միջամտության մասին միտումնավոր կեղծ տեղեկատվություն։
«Նա հանցագործություն է կատարել, դրանում կասկած չկա», - ասել է Թրամփը Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցի ժամանակ։ Նրան հարցրել են, թե արդյո՞ք Օբաման կօգտվի նախկին պետությունների ղեկավարների՝ քրեական հետապնդումից մասնակի անձեռնմխելիությունից, որը ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատել է Թրամփի համար 2024 թվականին։
«Դա, հավանաբար, շատ կօգնի նրան, բայց չի օգնի նրա շրջապատի մարդկանց»,- նշել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։ «Նա անձեռնմխելիություն ունի, և դա, հավանաբար, կօգնի [խուսափել քրեական հետապնդումից]»,- ընդգծել է Թրամփը։
Ինչպես նախկինում հաղորդել էր Fox News-ը՝ հղում անելով Ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդի նախաձեռնությամբ գաղտնազերծված ՝Ներկայացուցիչների պալատի հետախուզության հատուկ հանձնաժողովի 2020 թվականի զեկույցին, Օբաման հրահանգել է հետախուզական գործակալություններին 2017 թվականի զեկույցում ներառել այն պնդումները, որ Ռուսաստանը 2016 թվականի նախագահական ընտրություններում նախապատվություն է տվել Թրամփին։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30