Մասկը հրամայել է անջատել Starlink արբանյակային կապի համակարգը` խափանելով Ուկրաինայի հակահարձակումը. Reuters

SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հրամայել է անջատել Starlink արբանյակային կապի համակարգը Ուկրաինայում 2022 թվականի սեպտեմբերի վերջին, ենթադրաբար, խաթարելով Կիևի հակահարձակումը ռազմաճակատում: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Նրանց խոսքով՝ Մասկը հրամայել է ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում գտնվող SpaceX-ի գրասենյակի ավագ ինժեներին անջատել առնվազն հարյուր տերմինալ, ինչն ազդել է Խերսոնի և Դոնեցկի շրջանի մի մասի վրա: Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչների՝ գործակալությանը տված մեկնաբանության մեջ ասվում է, որ նրանք բախվել են առաջնագծի մոտ կապի խափանման հետևանքներին:
Աղբյուրներից մեկը գործակալությանը հայտնել է, որ այս որոշումը «շոկի է ենթարկել Starlink-ի որոշ աշխատակիցների» և թույլ է տվել Մասկին «ռազմական գործողությունների արդյունքը վերցնել իր ձեռքը»: Միևնույն ժամանակ, Մասկի հնարավոր հրամանի դրդապատճառների, ինչպես նաև կապի խափանման տևողության մասին մանրամասներ չեն հաղորդվել:
Մասկը, Վլադիմիր Զելենսկու վարչակազմը և Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություններ չեն տվել, գրում է գործակալությունը::
Starlink-ը գլոբալ արբանյակային կապի համակարգի նախագիծ է: Այն մշակվել է SpaceX-ի կողմից, որը հիմնադրվել է 2002 թվականին Իլոն Մասկի կողմից: Starlink համակարգը նախատեսված է ամբողջ աշխարհի օգտատերերին ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ Երկրի մերձակա ուղեծրում տեղակայելով մինչև 500 կգ քաշով մեծաքանակ փոքր սարքեր: Ծառայությունն ակտիվորեն օգտագործվում է ուկրաինական զինվորականների կողմից՝ կապի պահպանման համար:

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)
1514:42
«Պարզ է՝ 100 տոկոս ձայն չպիտի ունենանք, բայց որևէ մեկն էլ չպիտի գնի մարդկանց»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
3214:30
«ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4913:54
«Ասում եք՝ ընդդիմությանը ընտրածների 70 տոկոսը ընտրակաշառք է վերցրել․ գնալու եք նրանց բանտերը լցնելո՞վ»․ լրագրողը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
6113:30
Փամբակ գետից հանում են մահաբեր խողովակը (տեսանյութ)
5813:06
«Քանի դեռ «մանդատների» հարցն է օրակարգային՝ Փաշինյանը գնում է դեպի ադրբեջանական պահանջների իրականացում»․ Արթուր Սուքոյան
4512:36
«Փաշինյանի գերխնդիրն իր օգտին չքվեարկած հայերին ապացուցելն է, որ իրենք բ*զ են»․ Արթուր Դանիելյան
5911:54
«Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
5811:36