Թուրքիայում անտառային հրդեհների հետևանքով 10 մարդ է մահացել

Թուրքիայում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել. հրդեհի էպիկենտրոնը երկրի հյուսիս-արևմուտքն է, որտեղ հինգ նահանգներ՝ Էսկիշեհիրը, Բալիքեսիրը, Իզմիրը, Աֆյոնքարահիսարը և Մանիսան, «խեղդվում» են կրակի մեջ։
Մահացածների թիվն աճում է։ Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարար Իբրահիմ Յումաքլին հայտնել է Էսկիշեհիրում տասը մահվան մասին։
«Տասնինը անտառտնտեսության աշխատողներ, հինգ փրկարարներ և մեր 24 գործընկերները, որոնք պայքարում էին քաղաքի Սեյիթգազի շրջանում հրդեհի դեմ, հայտնվել են կրակի մեջ, երբ քամին հանկարծակի կրակը քշել է նրանց ուղղությամբ։ Մենք կորցրել ենք հինգ անտառտնտեսության աշխատողների և հինգ փրկարարների։ Տասնչորս մարդ ներկայումս բուժվում է հիվանդանոցներում», - ասել է նախարարը Անկարայի հրդեհների կառավարման կենտրոնում։
Հրդեհի էպիկենտրոնում հայտնված ևս 12 մարդ ինքնուրույն լքել է տարածքը, իսկ մի քանիսը ապաստան են գտել քարանձավում։ Նրանցից բոլորը փրկվել են։
Էսկիշեհիրի նահանգապետ Հուսեյն Աքսոյի խոսքով՝ հրդեհը վնասել է մոտ 60 հեկտար անտառ։ «Հրդեհը չի տարածվել բնակեցված տարածքներում, բայց վտանգը մնում է: Տարածքի սառեցման աշխատանքները կտևեն մի քանի օր», - ասել նա։
Աֆյոնկարահիսար նահանգի Սարըջաովա գյուղը տարհանվել է: Դիքիլի զբոսաշրջային հանգստավայրում (Իզմիրի նահանգ) հրդեհը հասել է Իզմիր-Չանաքքալե մայրուղուն. ճանապարհը փակ է երթևեկության համար: Սաֆրանբոլուում, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում (Քարաբուքի նահանգ), հրդեհի դեմ պայքարը չի դադարում արդեն երրորդ օրն է: Այնտեղ 14 գյուղ հայտարարվել է տարհանված: Երկրի ամենազբոսաշրջային նահանգներում՝ Անթալիայում, Մուղլայում և Իզմիրում, հյուրընկալության ոլորտը դեռևս անվտանգ է. փրկարարները մարում են անտառային հրդեհները Անթալիայի Աքսու, Մուրատփաշա և Մանավգատ շրջաններում, բայց հրդեհը դեռևս չի մոտենում զբոսաշրջային համալիրներին, և երեք շաբաթ առաջվա իրավիճակը, երբ զբոսաշրջիկները օգնում էին փրկարարներին մարել հրդեհը, այլևս չկա։
Անտառային հրդեհների տարածմանը նպաստում են անսովոր շոգը և ուժեղ քամին։ Այսօր Անթալիայում ջերմաստիճանը 44 աստիճան է, Իզմիրում՝ 42, Մուղլայում՝ 38, Ստամբուլում՝ 33։

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
7514:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
13513:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
17012:19
Պայթյուն՝ գազալցակայանում
10911:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
22011:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
16611:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
11210:36
Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
12309:18