«Հենոյին նեղացրել են, և դա դատապարտելի է»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ ընկերներն ու հետևողները գիտեն, թե ինչպիսին է իմ վերաբերմունքը Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ:
Այո, նա Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իմ կարծիքով:
Հենոյի տեղափոխությունների հետ ես աջակցել եմ Շախտյորին, Բորուսիային, Յունայթեդին, Արսենալին, Ռոմային, Ինտերին... ինչպես գրեթե բոլոր հայերը:
Ես գիտեմ, որ Հենոյին նեղացրել են, և դա դատապարտելի է:
Անհեթեթություն է, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասած թիմի առանցքային ֆուտբոլիստը չի խաղում ՀՀ ազգային հավաքականում:
Բնականաբար, ես, ինչպես աշխարհի ամեն ողջախոհ հայ, ուրախանում ու հպարտանում եմ Լևոն Արոնյանի հաջողություններով:
Բայց համաձայն չեմ, որ բոլորս, հատկապես աստեղերը, անդադար պետությունից են նեղանում, ավելի ճիշտ՝ իշխող վարչակարգից կամ բարձրաստիճան չինովնիկներից:
Իշխանությունն ո՞վ է, որ Դուք նեղանում եք և հեռանում Հայաստանից:
Հազար Նիկոլ գա ու գնա, ես, օրինակ, իմ պետությունից չեմ նեղանալու և չեմ լքելու այս երկիրը:
Բայց նաև նկատել եմ, որ շատ շատերը իրենց Հայաստանում չապրելը արդարացնում են Նիկոլով կամ ինչ-որ չինովնիկով:
Մի ժամանակ դա անում էին Սերժով, Քոչարյանով, Լևոնով ու կոմունիստներով:
Եթե Դուք հեռացել եք երկրից և ընտրել բնակության այլ վայր, դա Ձեր իրավունքն է:
Միևնույնն է, ինչ դրոշի տակ էլ խաղաք, մենք Ձեզ սիրելու ենք և հպարտանալու Ձեր ու մեր հաջողություններով»։

Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
99927.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
36227.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
102727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
115726.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
42925.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
51524.10.2026, 19:54
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականի մրցելույթների ժամանակացույցը
53724.10.2026, 14:12
Արման Ծառուկյանը 10:0 հաշվով հաղթեց Դիլոն Դենիսին և ոտքը դրեց նրա վրա (տեսանյութ)
53624.10.2026, 10:24