Զելենսկին և Մակրոնը քննարկել են «եվրոպացիների մասնակցությամբ երկարաժամկետ խաղաղության շուրջ բանակցությունները»

Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Զելենսկու փոխանցմամբ՝ նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև Ստամբուլում հուլիսի 23-ին տեղի ունեցած ուղիղ բանակցությունների երրորդ փուլի արդյունքները։
«Մենք սպասում ենք պատասխանի՝ մինչև օգոստոսի վերջ ամենաբարձր մակարդակով հանդիպում անցկացնելու մեր առաջարկության վերաբերյալ։ Եվրոպայի ներկայացուցիչները պետք է ներկա լինեն», - գրել է Զելենսկին Telegram-ում։
Բացի այդ, երկու նախագահները քննարկել են Ֆրանսիայի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը, մասնավորապես՝ SAMP/T և Crotale զենիթահրթիռային համակարգերի համար լրացուցիչ հրթիռների մատակարարումը, ինչպես նաև ուկրաինական ԱԹՍ-ների արտադրության ֆինանսավորումը։
«Ես հաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը. մենք կշարունակենք ավելացնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։ Ռուսաստանը վերջապես պետք է համաձայնի հրադադարի, որը կբացի ճանապարհը եվրոպացիների մասնակցությամբ երկարատև խաղաղության շուրջ բանակցությունների համար», - գրել է Մակրոնը X-ում։

«Կուզեի՝ Հայաստանն էլ նման «միայնության» մեջ լիներ»․ Արա Պապյան
2601:06
Ճապոնիայում գրանցվել է 5,9 մագնիտուդով երկրաշարժ
8300:24
Չինաստանում ռոբոտը գերազանցել է Ուսեյն Բոլտի՝ 100 մետր վազքի համաշխարհային ռեկորդը
9100:04
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ պահպանե՛ք հրդեհային անվտանգության կանոնները»․ ՆԳՆ ՓԾ
66Երեկ, 23:24
Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացնում են քաղաքացիներին (տեսանյութ)
80Երեկ, 22:42
«ՆԳՆ, ամոթ չէ՞․ պետական մարմնի հաղորդագրությունը պետք է լինի պարզ և գրագետ հայերենով»․ Մհեր Կարագոզյան
73Երեկ, 22:06
«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
143Երեկ, 21:10
«Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
72Երեկ, 20:54