Սիրիայում խորհրդարանական արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Սիրիայում սեպտեմբերի 15-ից 20-ը կանցկացվեն տեղական խորհրդարանի՝ Ժողովրդական խորհրդի (Մաջլիս ալ-Շաաբի) արտահերթ ընտրություններ։ Այս մասին հայտնել է պետական SANA գործակալությունը՝ հղում անելով ընտրական հանձնաժողովի ղեկավար Մոհամմադ Թահա ալ-Ահմադին։
Ավելի վաղ հանձնաժողովի նախագահն ընտրությունների ծրագիրը ներկայացրել էր անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաային։ Համապատասխան հրամանագրի ստորագրումից հետո երկրում երեք շաբաթվա ընթացքում կստեղծվեն ընտրական մարմիններ, որից հետո թեկնածուները կկարողանան դիմումներ ներկայացնել և մասնակցել բանավեճերին։
Ծրագրի համաձայն՝ նոր խորհրդարանը կազմված կլինի 210 անդամից. նրանց երկու երրորդը կընտրվի քաղաքացիների կողմից, ևս 70 պատգամավոր կնշանակվի նախագահի կողմից։ Անցումային շրջանում Ժողովրդական խորհուրդը կաշխատի նոր օրենսդրության մշակման վրա և կաջակցի մշտական սահմանադրության պատրաստման գործընթացին։
Մարտին ալ-Շարաայի կողմից ստորագրված անցումային շրջանի վերաբերյալ սահմանադրական հռչակագրի համաձայն՝ ժամանակավոր խորհրդարանի լիազորությունների ժամկետը կլինի երեք տարի՝ վերընտրվելու հնարավորությամբ։ Նոր խորհրդարանը կունենա պետության ղեկավարին պաշտոնանկ անելու կամ նրա լիազորությունները սահմանափակելու իրավունք, սակայն սկզբնական շրջանում ամբողջ գործադիր իշխանությունը կենտրոնացած կլինի նախագահի ձեռքում։

«Կարճատև այցով վերադառնում եմ Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6817:48
«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
7517:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
11916:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
7916:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
9416:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
8916:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
13815:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
14915:25