«Իսրայելը շարունակում է ցեղասպանությունը․ սովից 133 մարդ է մահացել»․ Գազայի կառավարություն

Գազայի կառավարությունը մեղադրել է Իսրայելին մարդասիրական օգնության մատակարարումը խոչընդոտելու համար։ Այս մասին ասվում է կառավարության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
«Սովը սաստկանում է, և քաղաքացիական բնակչության համար նախատեսված օգնությունը խոչընդոտվում է։ Իսրայելը շարունակում է ցեղասպանություն իրականացնել»,- ասվում է տեքստում։
Իշխանությունների տվյալներով՝ մոտ 2.4 միլիոն մարդ տառապում է սովից, այդ թվում՝ 1.1 միլիոն երեխա։133 մարդ արդեն մահացել է սովից, այդ թվում՝ 87 երեխա։
Հայտարարության մեջ նշվում է, որ մարդասիրական օգնությամբ 73 բեռնատար կարողացել է հասնել գոտու հյուսիսային և հարավային հատվածներ, սակայն պարենի զգալի մասը թալանվել է՝ իսրայելական ԱԹՍ-ների և զինվորների հսկողության ներքո։ Գազայի իշխանությունները պնդում են, որ Իսրայելը կիրառում է քաոսի մարտավարություն և միտումնավոր խոչընդոտում օգնության մատակարարմանը։
«Միակ լուծումը Գազայի շրջափակման վերացումն է և մարդասիրական օգնության անարգել մուտքը»,- շեշտել է կառավարությունը՝ նշելով, որ «միջազգային հանրությունը կանգնած է պատմական պատասխանատվության առաջ»:
Like apocalypse: Civilians as aid trucks entered Rafah, Gaza. pic.twitter.com/g5GT7w3QBh
— Clash Report (@clashreport) July 27, 2025

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30