Ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկու նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հաղորդվել է ՌԴ ՆԳՆ-ն։
«Պատճառը՝ հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Սվերդլովսկի մարզի քննչական վարչության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եկատերինբուրգում կասեցվել է էթնիկ խմբի գործունեությունը, որը, ըստ քննության, ներգրավված է եղել 2001, 2010 և 2011 թվականներին տեղի ունեցած մի շարք սպանությունների մեջ։ Խմբի անդամները՝ ազգությամբ ադրբեջանցիներ, ձերբակալվել էին։ Բացի այդ, Եկատերինբուրգում ադրբեջանական սփյուռքի ղեկավարի որդին՝ Մութվալա Շիխլինսկին, ձերբակալվել էր պետական պաշտոնյայի նկատմամբ բռնության գործով։
Երկու ամիս առաջ ձերբակալված Մութվալա Շիխլինսկու խափանման միջոց կալանքը դատարանն այսօր անփոփոխ է թողել։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30