«Ֆրանսիան օդային ճանապարհով օգնություն է հասցրել Գազային». Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ֆրանսիական զինվորականներն օդային ճանապարհով մարդասիրական օգնություն են ուղարկել Գազայի հատվածի բնակիչներին։
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել էր, որ Ֆրանսիան ուրբաթ կսկսի մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատվածի բնակիչներին օդային ճանապարհով։ Չորս չվերթով 40 տոննա պարենամթերք կուղղվի Գազա։
«Հաշվի առնելով արտակարգ իրավիճակը, մենք հենց նոր սնունդ ենք ուղարկել Գազա օդային ճանապարհով։ Շնորհակալություն մեր հորդանանցի, էմիրաթցի և գերմանացի գործընկերներին աջակցության համար, ինչպես նաև մեր զինվորականներին», - գրել է Մակրոնը X սոցիալական ցանցի իր էջում՝ չնշելով, թե խոստացված 40 տոննա օգնությունից որքանն է մատակարարվել։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ օդային ճանապարհով մատակարարվող պարենամթերքը բավարար չէ և Իսրայելին կոչ է արել «մարդասիրական օգնության լիակատար մուտք ապահովել՝ սովի սպառնալիքին հակազդելու համար»։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30