Զելենսկին դարձյալ հաստատել է Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին առաջարկել է հանդիպում Պուտինի հետ՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին նա հայտնել է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Պուտինի հայտարարություններից հետո:
«Մենք լսում ենք Ռուսաստանից հայտարարություններ, և եթե սա պատերազմն արժանապատվորեն ավարտելու և իսկապես երկարատև խաղաղություն հաստատելու նրանց լուրջ պատրաստակամության ազդանշան է, այլ ոչ թե պարզապես պատերազմի համար ժամանակ շահելու և պատժամիջոցները հետաձգելու փորձ, ապա Ուկրաինան կրկին հաստատում է իր պատրաստակամությունը ցանկացած պահի առաջնորդների մակարդակով հանդիպելու հարցում։
Մենք հասկանում ենք, թե ով է որոշումներ կայացնում Ռուսաստանում և ով պետք է դադարեցնի այս պատերազմը։ Ամբողջ աշխարհը նույնպես հասկանում է դա։ Ուկրաինան առաջարկում է տեխնիկական մակարդակով հայտարարությունների փոխանակումից և հանդիպումներից անցնել նախագահների միջև հանդիպման։ Ամերիկան առաջարկել է դա։ Ուկրաինան աջակցել է այդ գաղափարին։ Անհրաժեշտ է միայն Ռուսաստանի պատրաստակամությունը»,- ասել է Զելենսկին:
Այսօր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը կողմ է Ուկրաինայում «երկարաժամկետ, տևական» խաղաղության հասնելուն։ Միաժամանակ, խաղաղության գործընթացի մեկնարկի համար նախկինում հնչեցված նրա պահանջները մնում են ուժի մեջ. ուկրաինական զորքերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն Ուկրաինայի «ԴԺՀ», «ԼԺՀ», Խերսոնի և Զապորոժիեի մարզերի տարածքից։
«Եթե Ուկրաինայի ղեկավարությունը կարծում է, որ հիմա ժամանակը չէ, և որ անհրաժեշտ է սպասել՝ խնդրեմ, մենք պատրաստ ենք սպասել», - ասել է Պուտինը։

«ՀՀ կուսակցությունների մեծ մասը մեկ անձի շուրջ են․ չլինի Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ում առնետավազք կսկսվի»․ Նաիրի Հոխիկյան
5817:12
«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
9416:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
6616:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
8616:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
7816:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
12615:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
13915:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
7815:18