«Ստացված օգնությունը դեռևս բավարար չէ». Պաղեստինի իշխանություններ

Գազայի հատվածում մարդասիրական իրավիճակը չի բարելավվել: Այս մասին հայտնել են Պաղեստինի իշխանությունները:
Ստացված օգնությունը դեռևս բավարար չէ 2.4 միլիոն բնակչի համար, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Գազայի հատվածում կառավարության տեղեկատվական ծառայության տնօրեն Իսմայիլ ալ-Սավաբիտան։
Հուլիսի 26-ին Իսրայելն օտարերկրյա պետություններին թույլատրել էր վերսկսել օգնության օդային առաքումները: Եգիպտոսից մարդասիրական օգնությամբ բեռնատարներ նույնպես ուղարկվել են Գազա։
«Իրավիճակը չի բարելավվել, այլ, հակառակը, խիստ վատթարացել է՝ «մարդասիրական զիջումներ» հայտարարվելուց հետո։ Գազայի հատվածը փաստորեն մտել է սովի երրորդ փուլ։ Համաշխարհային պարենային ծրագրի դասակարգման համաձայն՝ սա նշանակում է լայնածավալ սովի սկիզբ», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ բնակչության 85%-ն ապրում է պարենային անապահովության պայմաններում։ Պաշտոնյան բացատրել է, որ 2.4 միլիոն մարդուց 1.1 միլիոնն անչափահասներ են, որոնցից 40,000-ը մեկ տարեկանից փոքր են: Նրա խոսքով՝ 154 պաղեստինցի արդեն մահացել է թերսնումից, այդ թվում՝ 89 երեխա:
«Դեղորայքի պակաս կա, ջուրը աղտոտված է, իսկ առողջապահական համակարգը գործնականում ոչնչացված է», - ասել է ալ-Սավաբիտան:

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30