«Գնացեք Վրաստան ու նրանցից ֆուտբոլ ղեկավարել սովորեք». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եղիշե Մելիքյանը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը, նրա հետ պայմանագիրը կգործի մինչև 2026թ. նոյեմբեր։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով Եղիշե Մելիքյանի նշանակմանը, մասնավորապես նշել է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշել է փոխել Հայաստանի ազգային հավաքականի զարգացման ուղղությունը: Մենք շնորհակալ ենք Ջոն վան’տ Սխիպին իր կատարած աշխատանքի համար: Այժմ հավաքականի ղեկը վստահում ենք հայաստանցի մասնագետի, ով շատ լավ է ճանաչում հայկական ֆուտբոլը ներսից, քանի որ անցել է երկար ճանապարհ՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից մինչև վերջին տարիներին հայկական ակումբային ֆուտբոլում կրկնակի չեմպիոնություն նվաճած մարզիչ»: Արմեն Մելիքբեկյանը նախկինում չգիտե՞ր Եղիշե Մելիքյամի տեղը, հայկական ֆուտբոլում նրա նվաճումները, ՀՖՖ-ն քանի՞ միլիոն է վճարել Ջոն վան’տ Սխիպին՝ Հայաստանը հավաքականը գրթե 5 ամիս ղեկավարելու համար։ Ոչ միայն Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչին պետք է փոխել, այլ՝ առաջին հերթին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որը պարբերաբար հայտնվում է սկանդալային բնույթի պատմությունների մեջ։ Հայաստանում ֆուտբոլի դրվածքը, ՀՖՖ-ի աշխատանքի ոճը պետք է փոխել, մանկապատանեկան ֆուտբոլը, հատկապես՝ մարզերում, պետք է զարգացնել, հայկական ֆուտբոլում բացառել կոռուպցիան, ԽԾԲ-ով հարցեր լուծելը։ Գնացեք Վրաստան ու տեսեք, թե վրացիները ինչպես են ֆուտբոլ զարգացնում, նրանցից ֆուտբոլ ղեկավարել սովորեք։ Մինչև ե՞րբ եք Հայաստանի հավաքականը համալրելու Ռուսաստանից, այլ երկրներից հրավիրված, արմատներով հայ ֆուտբոլիստներով, սևամորթ մարզիկներով։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանություն է, նրա «զեմլյակ» Արմեն Մելիքբեկյանը լինելու է ՀՖՖ-ի նախագահ, հայկական ֆուտբոլը չի զարգանալու»:

«Իսպանիային դիմակայում էին ոչ թե արժանի մարզիկներ, այլ արգենտինական մոզիներ». Սուրեն Սահակյան
429Երեկ, 00:48
Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը
45121.07.2026, 21:54
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանը
47121.07.2026, 20:18
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
46321.07.2026, 19:36
ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել ԱԱ-2026-ի եզրափակչում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ (տեսանյութ)
131721.07.2026, 12:09
ԱԱ-2030-ը կունենա 64 մասնակից՝ գրանցելով նոր ռեկորդ
218021.07.2026, 01:10
Արայիկ Հարությունյանը՝ ՀԱՕԿ նախագա՞հ
45320.07.2026, 23:18
«Մեսսին ֆուտբոլային հանճար է․ ափսոս է, որ այսպիսի թիմի կազմում է»․ Գոռ Աբրահամյան
49620.07.2026, 17:24