Իրանցի գիտնականները գաղտնի այցելել են Ռուսաստանի միջուկային կենտրոններ՝ տեխնոլոգիաներ փնտրելու համար

Financial Times-ը, հղում անելով իրանական և ռուսական կազմակերպությունների ներքին փաստաթղթերին, նամակներին և ճանապարհորդական փաստաթղթերին, հաղորդել է, որ միջուկային զենքի ծրագրին կապված իրանցի գիտնականները 2024 թվականին գաղտնի այցով Ռուսաստան են մեկնել՝ միջուկային լիցքերի փորձարկման համար օգտագործվող կրկնակի նշանակության տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։
FT-ի տվյալներով՝ այցը տեղի է ունեցել ուղիղ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի օգոստոսի 4-ին։ Պատվիրակությունը գլխավորել է 43-ամյա իրանցի միջուկային ֆիզիկոս Ալի Քալվանդը, ով, ըստ արևմտյան պաշտոնյաների, աշխատում է Պաշտպանության նորարարությունների և հետազոտությունների կազմակերպությունում (SPND): Այս կառույցը, ըստ ԱՄՆ-ի, Իրանի միջուկային ռազմական ծրագրի անմիջական իրավահաջորդն է, որը գործել է մինչև 2004 թվականը։
Քալվանդին ուղեկցել են իրանական «DamavandTec» խորհրդատվական ընկերության աշխատակիցները, որը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ՝ SPND մատակարարմանը օգնելու համար, ինչպես նաև իրանական ռազմական հակահետախուզության ներկայացուցիչը։
Այցի ընթացքում Իրանի ներկայացուցիչները հետաքրքրվել են միջուկային մարտագլխիկների փորձարկման մեջ օգտագործվող կրկնակի նշանակության տեխնոլոգիաներով և միջնորդի միջոցով քննարկել են Ռուսաստանից որոշակի իզոտոպ ձեռք բերելու հնարավորությունը, որը կարող է զգալիորեն մեծացնել միջուկային լիցքերի հզորությունը։
Financial Times-ը նշում է, որ այցը կազմակերպվել է խիստ գաղտնիության մթնոլորտում և լայնորեն չի հրապարակվել։ Հետաքննության հիմքում ընկած նյութերը ենթադրում են, որ իրանական կողմը փորձում է արագացնել իր միջուկային մշակումները՝ օգտագործելով արտաքին կապերը և շրջանցելով գործող միջազգային սահմանափակումները։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30