Սոչիում առնվազն 10 մարդ է մահացել չաչա խմելուց հետո

Սոչիում առնվազն 10 մարդ է մահացել տնական ալկոհոլային խմիչք, ենթադրաբար՝ չաչա խմելուց հետո։ MASH-ը նշում է, որ զոհերի թիվը կարող է հասնել 12-ի։
Ադլերի շրջանային դատարանը Սոչիի 2 բնակիչների՝ 71-ամյա և 30-ամյա կանանց, 2 ամսով կալանավորել է։ Նրանք մեղադրվում են անվտանգության պահանջները չբավարարող ծառայություններ մատուցելու համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մաս)։ Մեղադրյալներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Շոտի խոսքով՝ նրանք տատ և թոռ են, որոնք Կազաչիի շուկայում վաճառել են տնական ալկոհոլային խմիչք՝ չաչա, մութի ջուր և տնական գինի։ Հետաքննությունը պնդում է, որ կանայք գիտեին իրենց արտադրանքի պոտենցիալ վտանգի մասին։
Նիստի ժամանակ գործով 30-ամյա մեղադրյալը նշել է, որ ինքը և իր տատիկը «հասկանում են ողբերգության ամբողջ մասշտաբները», բայց պնդել է, որ թունավորումը միտումնավոր չի եղել, հաղորդում է «Շոտ»-ը։
Ինչպես հաղորդում է «Բազան», զոհվածների թվում են մեկ ընտանիքի երեք անդամներ: Ադլերի բնակչի խոսքով՝ իր մայրը, տատիկը և եղբայրը մահացել են շուկայում գնված չաչա խմելուց հետո։ Մեկ այլ ազգական նույնպես թունավորվել է, բայց ողջ է մնացել։

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
1008:24
«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
8603:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
10000:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
24700:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
15100:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
90Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
72Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
236Երեկ, 22:47