Գազայում Իսրայելի հարվածից լրագրողներ են զոհվել

Գազայի հատվածում Իսրայելի հասցրած ավիահարվածի հետևանքով զոհվել է արաբական «Al Jazeera» հեռուստաալիքի հինգ աշխատակից։ Այս մասին հաղորդվել է հեռուստաալիքի կայքում։
Ըստ հաղորդագրությունների՝ իսրայելական ԱԹՍ-ն հարվածել է Գազա քաղաքի «Ալ-Շիֆա» հիվանդանոցի մոտ գտնվող լրագրողների վրանին։ Պայթյունի հետևանքով զոհվել են լրագրողներ Անաս ալ-Շարիֆը և Մոհամմեդ Կրեյկեան, ինչպես նաև օպերատորներ Իբրահիմ Զահերը, Մոհամմեդ Նուֆալը և Մոամեն Ալիվան։
Իր հերթին, «Ալ-Շիֆա» հիվանդանոցի տնօրեն Մոհամմեդ Աբու Սալմիան հայտնել է, որ հարձակման հետևանքով, ընդհանուր առմամբ, զոհվել է յոթ մարդ։
Իսրայելի պաշտպանության ուժերը տեղեկացրել են, որ որպես լրագրող ներկայացող տղամարդն իրականում ահաբեկիչ է եղել։ Այդ մասին վկայում են Գազայի հատվածում հայտնաբերված բազմաթիվ փաստաթղթերը, հայտնել է Իսրայելի բանակը։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
7609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
296Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
309Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
505Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
352Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
442Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
179Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32708.11.2026, 21:00