Ջոել Թեննին եռակողմ հանդիպումից առաջ անհետ կորածների ցուցակ էր հրապարակել

Քրիստոնյա քարոզիչ, Ավետարանական եկեղեցու ամերիկացի հովիվ Ջոել Թեննին, նախքան Վաշինգթոնում տեղի ունեցած Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումը, հայկական կողմից անհետ կորած անձանց ցուցակ էր հրապարակել։ Դիմելով վարչապետ Փաշինյանին, Թեննին ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր․ «Շատերը մեծ անհամբերությամբ են սպասում ձեր այցին։ Մեր նախագահը շատ անմիջական է և հանձնառու է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատմանը։
Քարոզարշավի ընթացքում ես անձամբ նրան ներկայացրել էի այն իրավիճակը, որին բախվում էր Հայաստանն այդ ժամանակ, այդ թվում՝ Բերձորի շրջափակումը, 2020 թվականի պատերազմը և այլ կարևոր զարգացումներ։ Չնայած դիվանագիտությունը հաճախ գովազդվում է որպես նախընտրելի ուղի, այն միշտ չէ, որ նախագահ Թրամփի ճանապարհն է, ոչ էլ իմը։ Երբեմն «դիվանագիտությունն» օգտագործվում է որպես վախի և թուլության քողարկում։
Ամենայն հարգանքով, ես առաջարկում եմ հետևյալը՝ բանակցային սեղանին մոտեցեք խոնարհությամբ, բայց եղեք հաստատակամ և անսասան։ Նախ ձեր պահանջները պետք է հստակ ձևակերպվեն։ Դրանք պետք է ներառեն.
• Բաքվում դեռևս պահվող քաղաքական և քաղաքացիական բանտարկյալների անհապաղ ազատ արձակումը։
• Անհետ կորած հայ անձանց կարգավիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկության լիարժեք բացահայտում՝ անկախ նրանից՝ մահացած են նրանք, թե դեռևս ողջ են։ Այդ անձանց թվում են՝
1. Արեն Աբրահամյան (ծնվ. 2001 թ.)
2. Նարեկ Ավագյան (ծնվ. 1997 թ.)
3. Արման Ավագյան (ծնվ. 2001 թ.)
4. Արթուր Ավետիսյան (ծնվ. 1975 թ.)
5. Ռոբերտ Աղայան (ծնվ. 1992 թ.)
6. Էրիկ Առստամյան (ծնվ. 1981 թ.)
7. Արթուր Բաբայան (ծնվ․ 1999 թ.)
8. Կարեն Բաղյան (ծնվ. 1998 թ.)
9. Միքայել Բեգլարյան (ծնվ. 1963 թ.)
10. Ասլան Ոսկանյան (ծնվ. 1982 թ.)
11. Եղիշե Մնացականյան (ծնվ. 1990 թ.)
12. Լեռնիկ Մնացականյան (ծնվ. 1989 թ.)
13. Արմեն Մովսեսյան (ծնվ. 1993 թ.)
14. Վահան Միքայելյան (ծնվ. 2001 թ.)
15. Զավեն Հովսեփյան (ծնվ. 1960)
16. Բորիս Հովսեփյան (ծնվ. 1997)
17. Սամվել Սաֆարյան (ծնվ. 1994)
18. Սևակ Սարգսյան (ծնվ. 1975)
19. Նիկոլայ Սաղյան (ծնվ. 1959)
20. Արայիկ Սարգսյան (ծնվ. 1996)
21. Նարեկ Փարամազյան (ծնվ. 1992)
22. Զավեն Պետրոսյան (ծնվ. 1996)
23. Վլադիսլավ Պետրոսյան (ծնվ. 1997)
Բացի այդ, ազգային անվտանգության երաշխիքները պետք քննարկման մաս կազմեն: ԱՄՆ-ի ավելի ուժեղ ներկայությունը Հայաստանում կարևոր է: Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր գործողությունների համար: Հուսով եմ, որ նախագահ Թրամփը Բաքվին կճանաչի որպես այս հակամարտության ակնհայտ ագրեսոր, հակամարտություն, որը շատերն արդարացիորեն անվանում են ոչ թե «պատերազմ», այլ՝ ցեղասպանության ակտ:
Ես կշարունակեմ պաշտպանել Հայաստանն այն ողջ ուժով և համոզմունքով, որն Աստված տվել է ինձ: Այդ երկիրը, Միացյալ Նահանգների կողքին, իմ սրտում է։ Մեր ընտանիքի համար Հայաստանը մեր տունն է»:

«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
9221:10
«Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
5120:54
«Որոշ ուսադիր կրողներ զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով»․ Դերենիկ Մալխասյան
6220:36
Փաշինյանի «Վարչաֆեստի» «մասսովկան» թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել
7520:12
«Վրաստանը դիմադրում է ԵՄ-ի հակաիրանական պատժամիջոցներին»․ Փույա Հոսսեինի
6020:06
«Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են»․ Զախարովա
11719:52
«Հայաստանը շուկայական ապրանք չէ, մեր հայրենիքն է․ մեզ և՛ Տիգրանաշենն է պետք, և՛ Արծվաշենը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
7518:24
««Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման»․ Սուրեն Սուրենյանց
7318:06