«Պուտինը Փաշինյանին պատմել է Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների և Թրամփի հետ սպասվող հանդիպման մասին»․ Կրեմլ

Այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 8-ին Վաշինգթոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ուկրաինական հակամարտությանը: «ՀՀ վարչապետը ողջունել է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իր հերթին, ՌԴ նախագահը Նիկոլ Փաշինյանին պատմել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հետ զրույցի արդյունքների և Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման նախապատրաստման մասին։
Պուտինը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը։ «Հաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերին համապատասխան՝ նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորմանը, այդ թվում՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
5516:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
5016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
8615:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
12015:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
6715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8313:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
9212:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
10112:06