Դարդանելի նեղուցը փակ է հրդեհների պատճառով

Չանաքքալե նահանգում անտառային հրդեհի պատճառով Դարդանելի նեղուցով նավերի անցումը դադարեցվել է, X սոցիալական ցանցում հայտնել է նահանգապետ Օմեր Թորամանը։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները դադարեցրել էին նեղուցով նավերի անցումը ուժգին հրդեհների պատճառով։
Հրդեհի դեմ պայքարում են յոթ ինքնաթիռ, վեց ուղղաթիռ և 455 մարդ։ Բժիշկները օգնություն են ցուցաբերել ածխածնի մոնօքսիդ շնչած 14 քաղաքացու, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, X-ում հայտնել է Չանաքքալեի նահանգապետը։
Քաղաքի մոտակայքում գտնվող անտառներն ու դաշտերը պատվել են հրդեհներով, այդ պատճառով իշխանությունները տարհանել են 7 գյուղերի բնակիչների՝ ընդհանուր առմամբ 770 մարդու։ Հրդեհների հետևանքով վիրավորվել է ընդհանուր առմամբ 98 մարդ, որոնցից 2-ը շարունակում են մնալ հիվանդանոցում բուժման համար, մնացածը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել տուն։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
8103:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
9700:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
23900:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
14300:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
88Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
70Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
230Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
261Երեկ, 21:31