«Դեռ շատ դժվար աշխատանք կա անելու իրական, կայուն խաղաղության հասնելու համար»․ #Eurasianet

«Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին» (TRIPP) դեռևս չի կարող համարվել անթերի։ Համատեղ համաձայնագրում նշվել է, որ ԱՄՆ-ն և Հայաստանը պարզապես արտահայտում են իրենց «վճռականությունը՝ բարի կամքով ջանքեր գործադրելու այս նպատակին առավելագույնս արագ հասնելու համար»։ Այս մասին գրել է Eurasianet պարբերականը։
Ըստ պարբերականի՝ հիմնական գործառնական մանրամասները մնում են օդում կախված, և բանակցությունների ժամանակացույցը ևս սահմանված չէ։
«Այս գագաթնաժողովը խաղաղության գործընթացում առաջընթաց քայլ էր, բայց ձեռք բերված համաձայնությունները շատ հարցեր անպատասխան են թողնում։ Սպիտակ տանը համաձայնեցված հարցերի մեծ մասն այն կետերի վերափաթեթավորումն էր, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն սկզբունքորեն համաձայնության էին եկել», – նշել է պարբերականի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան։
Նշվում է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի նախագահի բարձր ինքնագնահատականի հակումը, «միջանցքը» նրա անունով կոչելը կարող է մեծացնել այն հավանականությունը, որ Վաշինգթոնը կմնա սերտորեն ներգրավված այս գործընթացում՝ շարունակելով ճնշում գործադրել Հայաստանի և Ադրբեջանի վրա։
«Նա (Թրամփը) մեծ ազդեցություն ունի այս խաղում։ Սակայն կան բազմաթիվ այլ ուժեր, որոնք մտադիր են խափանել գործարքը, օրինակ՝ Ռուսաստանը և Իրանը։ Նրանք, հավանաբար, անգործ չեն մնա, քանի որ Միացյալ Նահանգները փորձում է զավթել նրանց տարածաշրջանային ազդեցությունը»,- գրել է պարբերականը։
Իրանի ազդեցիկ առաջնորդներն արդեն նշել են, որ Թեհրանը կօգտագործի կառավարության տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ այդ ծրագրի իրականացումը կանխելու համար: Կրեմլը ևս ակնհայտորեն գոհ չէ զարգացումներից։
Հոդվածում նաև նշվում է, որ Փաշինյանը, հավանաբար, կհանդիպի ծրագրի նկատմամբ վճռական ներքին դիմադրության։ Ըստ հարցումների՝ հայերի միայն մեկ երրորդն է կարծում, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ։
«Դեռ շատ դժվար աշխատանք կա անելու իրական, կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է Կուչերան։

«Կիևի առաջարկները երբեմն էկզոտիկ և անընդունելի են»․ Պուտին
9221:10
«Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկալվել որպես քաղաքական ճնշում դատական իշխանության նկատմամբ»․ Սուրեն Սուրենյանց
5120:54
«Որոշ ուսադիր կրողներ զարմացնում են քրեական ենթամշակույթի խորագիտությամբ ու կենսափորձի դրսևորումներով»․ Դերենիկ Մալխասյան
6220:36
Փաշինյանի «Վարչաֆեստի» «մասսովկան» թաղապետարանների աշխատակիցներն են ապահովել
7520:12
«Վրաստանը դիմադրում է ԵՄ-ի հակաիրանական պատժամիջոցներին»․ Փույա Հոսսեինի
6020:06
«Մեծամորի ԱԷԿ-ի մասին կեղծ պնդումները հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու փորձ են»․ Զախարովա
11719:52
«Հայաստանը շուկայական ապրանք չէ, մեր հայրենիքն է․ մեզ և՛ Տիգրանաշենն է պետք, և՛ Արծվաշենը»․ Կարեն Հեքիմյան (տեսանյութ)
7518:24
««Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման»․ Սուրեն Սուրենյանց
7318:06