Սուդանում փախստականների ճամբարի վրա հարձակման հետևանքով 40 մարդ է զոհվել

Առնվազն 40 մարդ է զոհվել Սուդանում՝ Հյուսիսային Դարֆուրի նահանգի մայրաքաղաք Էլ Ֆաշերի մերձակայքում գտնվող փախստականների ճամբարի վրա Արագ արձագանքման ուժերի գրոհի հետևանքով: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Ըստ աղբյուրի՝ ճամբարում մոտավորապես 450 000 տեղահանվածներ են եղել։
Օրերս հայտնվել էին լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես է ԱԱՈւ-ն արգելափակում Էլ Ֆաշերից դուրս գալ փորձող մարդկանց ճանապարհը։
Էլ Ֆաշերը գտնվում է Սուդանի մայրաքաղաք Խարթումից ավելի քան 800 կմ դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքը Սուդանի զինված ուժերի վերջին խոշոր հենակետն է Դարֆուրում, արդեն շուրջ մեկ տարի ԱԱՈւ-ն փորձում է գրավել այն։
Սուդանում երկրի զինված ուժերի և ԱԱՈւ-ի միջև հակամարտությունն ընթանում է 2023թ. ապրիլի 15-ից։ Ավելի քան 14 միլիոն մարդ տեղահանվել է։ Ներկայում զինվորականները վերահսկում են Սուդանի հյուսիսը և արևելքը, այդ թվում՝ Խարթումը, իսկ ԱԱՈւ-ն՝ երկրի հարավը և գրեթե ողջ Դարֆուրի շրջանը։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
6609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
291Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
304Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
498Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
348Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
436Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
177Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32508.11.2026, 21:00