«Պատրա՞ստ եք Երևանում դեսպան աշխատել». հարց` Էլմար Մամեդյարովին

Իմ որոշ «ընկերներ» և լրագրողներ այնքան անգամ են ինձ դեսպան «նշանակել», որ ես արդեն վարժվել եմ այս լուրին։ Ամեն անգամ, երբ որևէ երկրի հետ կապ է հաստատվում, նրանք անմիջապես կրկնում են, որ Էլմար Մամեդյարովը այնտեղ կուղարկվի՝ որպես դեսպան։
Այս մասին Teleqraf-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։
Նախկին նախարարը նշել է, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը դեռևս չի ստորագրվել.
«Նույնիսկ վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար առնվազն մեկ-երկու տարի կպահանջվի։ Այս հարցը այդքան արագ չի լուծվում։ Միջազգային արձանագրություններին համապատասխան հարաբերություններ հաստատելուց հետո երկրները կարող են դեսպանատներ բացել միմյանց տարածքներում՝ փոխադարձ համաձայնությամբ»։
Երևանում աշխատելու իր պատրաստակամության մասին հարցին Է. Մամեդյարովը պատասխանել է. «Ինչպես անհրաժեշտ կհամարեն»։

Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարին
137Երեկ, 16:42
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
140Երեկ, 15:30
ԿԸՀ-ն նիստ է անցկացրել
145Երեկ, 13:12
Նյու Յորքում կայացել է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
46625.09.2026, 09:07
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
27025.09.2026, 00:30
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ
27524.09.2026, 21:48
Փաշինյանը և Փեզեշքիանը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը (տեսանյութ)
32924.09.2026, 09:42
«Միասին պատմություն ենք կերտել»․ Թրամփ
35423.09.2026, 17:12