«Առաջիկա մի քանի օրերն ու շաբաթները կարող են վճռորոշ լինել». Ալեքսանդր Ստուբ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «տարածքների փոխանակումը» համարում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտ մասը, բայց չի կարող վերջնական որոշումներ կայացնել այս հարցի վերաբերյալ։
Axios-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան ղեկավարը այս կարծիքը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ զրույցի ժամանակ։
Պորտալի փոխանցմամբ՝ նա նաև նշել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպման ժամանակ իր նպատակներն են հրադադարի հասնելը և հասկանալը, թե արդյոք հնարավոր է լիարժեք խաղաղության համաձայնագիր։
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Ուկրաինայի վերաբերյալ առցանց հանդիպումից հետո ասել է, որ առաջիկա օրերն ու շաբաթները կարող են վճռորոշ լինել։
«Մենք միասին աշխատում ենք հրադադարի և երկարատև ու արդար խաղաղության հասնելու ուղղությամբ։ Մենք աջակցում ենք Ուկրաինային։ Հաջորդ մի քանի օրերն ու շաբաթները կարող են վճռորոշ լինել», - գրել է նա X սոցիալական ցանցում։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
7803:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
9400:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
23000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
13400:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
87Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
68Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
224Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
255Երեկ, 21:31