ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր զինյալներին Գազայից՝ Իսրայելի զորքերի դուրսբերման դիմաց

640
Հինգշաբթի, 14 օգոստոսի, 2025 թ., 10:00
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստակամություն է հայտնել դուրս բերել իր զինյալներին Գազայի հատվածից, հաղորդում է «Ալ Արաբիան»՝ հղում անելով աղբյուրներին։
«ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել դուրս բերել իր զինյալներին՝ Իսրայելի զորքերի՝ նախապես համաձայնեցված դիրքեր դուրսբերման դիմաց՝ ընդգծելով պատանդների կյանքը պահպանելու իր հանձնառությունը», - հեռուստաալիքին հայտնել են աղբյուրները։
Ըստ աղբյուրների՝ շարժումը «պահանջել է գրավոր համաձայնագիր Իսրայելի հետ», որը ներառում է միջազգային երաշխիքներ՝ «Գազան օկուպացնելու Իսրայելի ծրագրերի դադարեցման» և ռազմական գործողությունների չվերսկսման վերաբերյալ։
Աղբյուրները նաև նշել են, որ Եգիպտոսը մշակում է Գազայի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի ծրագիր, որը պետք է իրականացվի մինչև օգոստոսի վերջ։

«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
2315:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
10315:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
5715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8113:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
9012:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
9912:06
«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
10511:42
Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան (տեսանյութ)
21811:30