«Սթարմերն ու Զելենսկին կհանդիպեն Լոնդոնում»․ #SkyNews

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը հինգշաբթի իր նստավայրում կընդունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, ով Լոնդոն է ժամանել չհայտարարված այցով։ Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ հղում անելով բրիտանական կաբինետին։
Ըստ հեռուստաալիքի՝ զրույցը նվիրված կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք բանակցություններին։
Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել տեսակոնֆերանս՝ Թրամփի, Զելենսկու և Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի և Ֆրանսիայի ղեկավարների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահների մասնակցությամբ։ Քաղաքական գործիչները քննարկել են ռուս-ամերիկյան առաջիկա գագաթնաժողովը։ Ուկրաինայի վերաբերյալ առցանց հանդիպումը նախաձեռնել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Հիշեցնենք՝ Պուտինի և Թրամփի միջև հանդիպումը, ինչպես ակնկալվում է, կկայանա օգոստոսի 15-ին՝ Ալյասկայում։

«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
7113:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
8412:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
9512:06
«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
10211:42
Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան (տեսանյութ)
21111:30
«ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումն արագություն է հավաքում»․ Տիգրան Աբրահամյան
9111:12
«Նայում եմ հայտարարագրերն ու մտածում՝ բա որ այսքան հայտարարագրել են, ինչքան ունեն թաքցրած»․ Ոսկան Սարգսյան
8510:30