«Պակիստանը չի փոխի իր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցվելու»․ դեսպան

Վաշինգթոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված համաձայնագիրը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ դրական իրադարձություն է։ Այս մասին կարծիք է հայտնել Ադրբեջանում Պակիստանի դեսպան Քասիմ Մոհիուդդինը։
«Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը զանգահարել է Ադրբեջանի նախագահին և շնորհավորել այս ձեռքբերման կապակցությամբ»,- նշել է նա։
Դեսպանը նաև նշել է, որ Պակիստանը մտադիր չէ փոխել իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ՝ առանց Ադրբեջանի հետ նախնական խորհրդակցությունների։
Դիվանագետը հիշեցրել է, որ Պակիստանը դեռևս չի ճանաչել Հայաստանը որպես անկախ պետություն՝ «ադրբեջանական տարածքների անօրինական օկուպացիայի պատճառով»։
«Սա եղբայրական Ադրբեջանի հանդեպ սիրո, հարգանքի և համերաշխության դրսևորում է։ Մենք այս քաղաքականությանը հավատարիմ ենք արդեն երեք տասնամյակ, փոփոխությունները հնարավոր են միայն Ադրբեջանում մեր ընկերների հետ խորհրդակցություններից հետո», - ասել է դիվանագետը։

«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
715:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
7113:18
«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան
8412:48
«Պատկերացնո՞ւմ եք՝ զինվորը նման դիտողություն աներ Սուրեն Պապիկյանին․ կդատվեր»․ Սամվել Հակոբյան
9512:06
«Անհապաղ ազատ արձակեք մարդկանց կամ փոխեք նրանց խափանման միջոցները»․ Ժաննա Ալեքսանյան
10211:42
Թրամփը կարծում է, որ իր նկատմամբ իմպիչմենթ հայտարարելու հիմքեր չկան (տեսանյութ)
21111:30
«ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումն արագություն է հավաքում»․ Տիգրան Աբրահամյան
9111:12
«Նայում եմ հայտարարագրերն ու մտածում՝ բա որ այսքան հայտարարագրել են, ինչքան ունեն թաքցրած»․ Ոսկան Սարգսյան
8510:30