Պակիստանը հայտարարել է հրթիռային զորքեր ստեղծելու մասին

Պակիստանը պատրաստվում է իր զինված ուժերը համալրել հրթիռային զորքերով, հայտարարել է վարչապետ Շահբազ Շարիֆը, հաղորդում է Reuters-ը։
Վարչապետն այս մասին հայտարարել է օգոստոսի 14-ին՝ Պակիստանի անկախության օրվան ընդառաջ Իսլամաբադում կայացած արարողության ժամանակ։
«Հրթիռային ուժերը հագեցած կլինեն ժամանակակից տեխնոլոգիաներով», - ասել է Շարիֆը։
Պակիստանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի խոսքով՝ ուժերը կունենան իրենց սեփական հրամանատարությունը։
«Ակնհայտ է, որ հրթիռները նախատեսված են Հնդկաստանի համար», - ասել է նա։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 2-ին հայտարարել էր, որ Պակիստանի կողմից ցանկացած ապագա հարձակում «կարժանանա վճռական պատասխանի»՝ հնդկական սպառազինության կիրառմամբ։
2025 թվականի ապրիլին Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը կտրուկ սրվեց, երբ Քաշմիրում Դիմադրության ճակատի զինյալները հարձակվել էին զբոսաշրջիկների վրա՝ սպանելով 26 մարդու։

«Փորձեց բռունցքներին ազատություն տալ», «եղել է դաստիարակչական գործողություն»․ Հարություն Մկրտչյանն ու Բորիս Մուրազին՝ Հանրայինի տաղավարում վիճաբանության մասին (տեսանյութ)
4914:36
«20 տարի հետո որտե՞ղ, ի՞նչ կարգավիճակով ես լինելու»․ Ոսկան Սարգսյան
5114:12
«Համարում եմ պետական դավաճան»․ Արսեն Ջուլֆալակյան
6414:00
ԵԽԽՎ «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել
6913:24
«Նիկոլիստնե՛ր, լա՞վ եք, գո՞հ եք ձեր ընտրությամբ»․ Վահե Լոռենց
7413:12
«Կարծում եմ՝ Արմեն Գրիգորյանը որպես պահեստային տարբերակ է հանդես գալիս»․ Արա Պապյան (տեսանյութ)
7713:00
«Բաքուն ձգտում է ազդել ՀՀ ռազմավարական որոշումների շրջանակի վրա»․ Արմեն Հովասափյան
8712:24
«Թուրքիայից վերցված բանանը Փաշինյանն ամուր պահում է սրտի հատվածում»․ Սուրեն Սուրենյանց
8412:12