«Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը հայտնվել են սև շուկայում՝ 3-5 անգամ թանկ գնով»․ օգտատեր

Համացանցում երեկվանից քննարկման թեմա է դարձել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը։ Ինչպես հայտնի է առցանց վաճառքն իրականացնող կայքը անհասանելի էր դարձել՝ առաջացնելով երկրպագուների վրդովմունքը։ Շատ չանցած՝ ՀՖՖ-ն հայտնել էր, որ շուրջ 2500 տոմս վաճառվել է, բայց կայքում աշխատանքներ են կատարվում, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի տոմսեր գնել:
ՀՖՖ-ի հրապարակումների տակ շատերը մեկնաբանություններ էին գրում՝ կանխատեսելով, որ տոմսերը կարող են հայտնվել սև շուկայում։
Այսօր արդեն ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են՝ տոմսերն իսկապես հայտնվել են սև շուկայում և շատ բարձ գներով։
Ֆեյսբուքյան օգտատեր Ero Asilyan-ը լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով․ «Ամենավատն այն է, որ ընդամենը մի քանի ժամ անց նույն տոմսերը հայտնվեցին սև շուկայում՝ 3-5 անգամ թանկ գնով։ Եթե պաշտոնական գինը 10-20 հազար դրամ էր, ապա սև շուկայում դրանք վաճառվում էին մինչև 60-80 հազար դրամ։ Սա միայն փող շահելու մասին չէ, սա հույսերի գողություն է։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտավոր է պատասխան տալ․
-Ինչո՞ւ չապահովեց արդար և վերահսկելի վաճառքի համակարգ։
-Ինչպե՞ս տոմսերի զգալի մասը հայտնվեց սև շուկայում այդքան արագ։
-Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ կրկին ֆուտբոլի տոնը վերածվեց փողի խաղի»։

Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
129Երեկ, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
33025.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
35324.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
70720.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
157630.09.2026, 14:00
«Այսօր ցանկացած դպրոցական կարող է գնել ծխախոտ, վեյպ, սպիրտային խմիչք․ խիստ վերահսկողություն է պետք»․ Նարինե Բաղդասարյան
160428.09.2026, 09:42
Վեցամյա աղջիկը Ռուբիկի խորանարդը լուծելու ռեկորդը 3 օրվա ընթացքում երկու անգամ գերազանցել է (տեսանյութ)
799823.09.2026, 21:49
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ
296102.09.2026, 20:06