«Գործարքը դեռ պատրաստ չէ, բայց կողմերը շատ մոտ են դրան». Թրամփ

Ալյասկայում կայացած բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության շուրջ դեռևս համաձայնության չեն հասել։ «Գործարքը դեռ պատրաստ չէ, բայց կողմերը շատ մոտ են դրան»,- ասել է Թրամփը։
Նրա կարծիքով՝ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման բավականին մեծ հավանականություն կա։ Այս մասին նա հայտնել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։
«Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք համաձայնագրին: Գործարքը դեռ պատրաստ չէ։ Եվ Ուկրաինան պետք է համաձայնվի»,- ասել է Թրամփը։
Նրա խոսքով՝ դեռ «մեկ կամ երկու կարևոր կետ» կա քննարկելու։
Վլադիմիր Պուտինը, իր հերթին, ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններն անվանել է օգտակար և բովանդակալից՝ կոչ անելով «շրջել էջը» և հաջորդ անգամ հանդիպել Մոսկվայում։
Հիշեցնենք՝ հանդիպումը տեղի է ունեցել «3+3» ձևաչափով և տևել է երեք ժամ։

Առաջարկվում է գործուղման մեկնած պատգամավորներին հնարավորություն տալ առցանց մասնակցելու քվեարկություններին
812:36
Հայաստանը կմիանա Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրման գործընթացին (տեսանյութ)
5812:00
«Արմեն Գրիգորյանը սկսել է խաղալ Նիկոլ Փաշինյանի խաղը, որը կոչվում է «կառավարվող ընդդիմության ձևավորում»»․ Արման Աբովյան
5611:48
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման մասին օրինագիծը (տեսանյութ)
5711:44
Արսեն Գևորգյանի մահվան և իշխանության ընդդիմախոսների հանդեպ զանգվածային հետապնդումների թեմայով ասուլիս․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6711:24
Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6311:18
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Դուբլինում
6611:06
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5711:00