«Նախ՝ հրադադար, ապա՝ խաղաղության համաձայնագրի վրա աշխատանք». Զելենսկի

Նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, ապա խաղաղության համաձայնագրի վրա աշխատել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդան»։
«Պուտինը շատ պահանջներ ունի, և մենք դրանք բոլորը չգիտենք։ Եթե դրանք իսկապես այնքան շատ են, որքան լսել ենք, ապա դրանք բոլորը քննարկելու համար երկար ժամանակ կպահանջվի, և դա չի կարող արվել զենքի ճնշման տակ։ Հետևաբար, անհրաժեշտ է դադարեցնել կրակը, արագ աշխատել վերջնական համաձայնագրի վրա։ Մենք այս մասին կխոսենք Վաշինգտոնում [Թրամփի հետ հանդիպման ժամանակ]», - ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել է, որ տարածքային հարցը պետք է քննարկեն միայն Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները՝ ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ հանդիպման ժամանակ։
Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանը «դեռևս հաջողություններ չունի Դոնեցկի շրջանում, Պուտինը չի կարողացել այն գրավել 12 տարի շարունակ»։ Նա հավելեց, որ Ուկրաինայի Սահմանադրությունը «անհնար է դարձնում տարածքների հանձնումը կամ հողերի առևտուրը»։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
6703:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
8500:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
21000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
11500:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
83Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
64Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
214Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
239Երեկ, 21:31