«Վաղը Զելենսկին մեզ կասի, թե ինչ տարածքներ է պատրաստ տալ Պուտինին». Սթիվեն Ուիթքոֆ
![]() 307 Կիրակի, 17 օգոստոսի, 2025 թ., 19:18 Օգոստոսի 18-ին Վաշինգթոնում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, կքննարկվեն Ռուսաստանի օգտին տարածքային զիջումները։ Այս մասին օգոստոսի 17-ին CNN Live-ի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը, հաղորդում է RBC-Ukraine-ն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Զելենսկին հանդիպման ժամանակ կքննարկեն «տարածքների փոխանակման» հարցը։ «Երկուշաբթի օրը կքննարկվի Ուկրաինայի՝ ակնհայտորեն վերահսկողության տակ գտնվող հողերի փոխանակման հարցը։ Դրանք չեն քննարկվել Պուտինի հետ հանդիպման ժամանակ... Վաղը Զելենսկին մեզ կասի, թե ինչ տարածքներ է պատրաստ տալ Պուտինին», - ասել է Վիտկովը։ Բացի այդ, Սթիվեն Ուիթքոֆը նշել է, որ Պուտինը զիջումներ է կատարել Ուկրաինայի հետ «տարածքների փոխանակման» իր պահանջի վերաբերյալ՝ Թրամփի հետ Ալյասկայում հանդիպման ժամանակ։ Ուիթքոֆը հրաժարվեց մանրամասներ հաղորդել, սակայն ենթադրեց, որ Կրեմլն այժմ քննարկում է «տարածքների փոխանակում» ներկայիս առաջնագծի երկայնքով։ Ուիթքոֆը պնդեց, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ գրանցված «նշանակալի առաջընթացը» ակնհայտորեն Թրամփին ստիպել է հրաժարվել անհապաղ հրադադար ապահովելու ջանքերից և փոխարենն աշխատել ավելի լայն խաղաղության համաձայնագրի առաջխաղացման ուղղությամբ։ Նա նաև պնդեց, որ ռուսները նախորդ հանդիպումների համեմատ ավելի շատ են գնացել իրենց դիրքորոշումները մեղմացնելու հարցում. «Առաջին անգամ մենք տեսնում ենք ավելի շատ զիջումներ, քան անցյալում տեսել ենք, անկասկած ավելի շատ, քան նախորդ վարչակազմի օրոք տեսել ենք… Դա խրախուսելի է։ Հիմա մենք պետք է դրա վրա հիմնվենք և համաձայնության գանք ուկրաինացիների համար»։քաոո |

«Սա լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ». Տեր Զարեհ Աշուրյան
7800:12
«ՀԷՑ-ը կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող իր աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը». Ռոմանոս Պետրոսյան
70Երեկ, 23:48
ՆԱՍԱ-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը
122Երեկ, 23:04
«Գալիք ընտրություններին «Հանրապետական»-ի ուղղակիորեն չմասնակցության 4 հիմնավորում». Արմեն Աշոտյան
157Երեկ, 21:54
«Տևական ժամանակ այս մարդիկ զբաղվել են պրոֆեսիոնալ գործով». Արսեն Բաբայան
163Երեկ, 21:24
«Նիկոլ Փաշինյանն ուզում է իրեն ճանաչեն արտոնյալ, բռնապետ». Ժաննա Ալեքսանյան
211Երեկ, 20:54
«Որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին». Արփինե Հովհաննիսյան
169Երեկ, 20:36
«Դաշինք չլինելու պարագայում առաջին նախագահի գնահատականը կփոխվի՞». Հակոբ Բադալյան
181Երեկ, 20:24
