Հրաձգության հետևանքով զոհվածների թվում է նաև Էկվադորի քաղաքապետի եղբայրը

2047
Երկուշաբթի, 18 օգոստոսի, 2025 թ., 11:55
Էկվադորի Սանտա Լուսիա քաղաքում զինված անձինք կրակ են բացել դիսկոտեկի այցելուների ուղղությամբ՝ սպանելով ութ մարդու, այդ թվում՝ քաղաքապետի եղբորը, հաղորդում է El Universo թերթը:
«Սանտա Լուսիայում խուճապ է»,- գրում է լրատվամիջոցը: Էկվադորի ոստիկանության տվյալներով՝ շենքին մոտեցել է մի մեքենա, որից դուրս են եկել զինված անձինք և սկսել կրակել ամբոխի ուղղությամբ: Դեպքի վայրում հայտնաբերվել են յոթ դիեր, մեկ մարդ մահացել է հիվանդանոցում:
«Մենք դիտարկում ենք տեղի ունեցածի մի քանի վարկած, այդ թվում՝ կապված հանցավոր խմբավորումների միջև բախումների հետ, բայց դեռևս չենք կարող հաստատել, թե արդյոք ակումբի սեփականատերն է եղել հարձակման թիրախը»,- լրագրողներին հայտնել է նահանգի ոստիկանության պաշտոնյաներից մեկը։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
6609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
291Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
304Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
498Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
348Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
436Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
177Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32508.11.2026, 21:00