«Իսրայելը առաջ է շարժվում Գազա քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու ծրագրերով». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր չէ դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում, չնայած ՀԱՄԱՍ-ի կողմից արված՝ կրակը դադարեցնելու և պատանդներին ազատ արձակելու առաջարկին, հաղորդում է The Times of Israel-ը։
Հրապարակումը գրում է, որ Իսրայելն ստացել է ՀԱՄԱՍ-ի վերջին առաջարկը։ Հոդվածը նաև մեջբերում է արաբ դիվանագետի, որը նշել է, որ այս առաջարկով ՀԱՄԱՍ-ը հրաժարվել է պաղեստինյան շարժման կողմից անցյալ ամիս ներկայացված պահանջների մեծ մասից, ինչը հանգեցրել է Դոհայի բանակցությունների խափանմանը։
Մերձավոր Արևելքի լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին, որ Համասի՝ պատանդներին ազատ արձակելու պահանջները մեղմացել են, սակայն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի պատրաստվում հրաժարվել Գազայում ռազմական գործողությունը շարունակելու ծրագրերից։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն, կարծես թե, մեծ մասամբ անտեսում է այդ քայլը՝ ասելով, որ ահաբեկչական խմբավորումը գտնվում է հսկայական ճնշման տակ, քանի որ Իսրայելը առաջ է շարժվում Գազա քաղաքի վրա վերահսկողություն հաստատելու ծրագրերով», - նշում է լրատվականը։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
6703:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
8500:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
21000:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
11500:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
83Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
64Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
214Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
239Երեկ, 21:31