«Եվրոպան պետք է ընդգրկված լինի Ուկրաինայում խաղաղապահ առաքելություններին»․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը NBC News-ին տված հարցազրույցում նշել է, որ Վաշինգթոնում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ եվրոպացի առաջնորդները Դոնալդ Թրամփին զգուշացրել են Ուկրաինայում խաղաղության գործընթացը հետաձգելու անթույլատրելիության մասին: Նրա խոսքով՝ լուրջ կասկածներ կան, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ ապագայում եվրոպական զինված ուժերը պետք է մասնակցեն Ուկրաինայում խաղաղապահ առաքելություններին:
«Մեզ անհրաժեշտ կլինի ուժեղ ուկրաինական բանակ, անհրաժեշտ կլինի տեղում դաշնակիցների աջակցությունը: Խաղաղապահ գործողությունները պետք է ապահովեն եվրոպացի գործընկերները»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ անվտանգության երաշխիքներ չունեցող ցանկացած համաձայնագիր դատապարտված է ձախողման: «Վրաստան - 2008, Ղրիմ - 2014: Բացարձակապես պարզ է. եթե խաղաղություն կնքեք առանց երաշխիքների, Ռուսաստանը երբեք չի հարգի իր խոսքերը և չի կատարի սեփական պարտավորությունները: Հետևաբար, Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չափազանց կարևոր են»,- ամփոփել է Ֆրանսիայի նախագահը։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00