ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները տեսակապով քննարկել են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը

Վաշինգթոնում Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ԵՄ մի քանի երկրների և Մեծ Բրիտանիայի առաջնորդները սկսել են «կամեցողների կոալիցիայի» տեսակոնֆերանսը, որին անմիջապես կհաջորդի ԵՄ արտակարգ առցանց գագաթնաժողովը, լրագրողներին հայտնել է Եվրոհանձնաժողովի մամուլի խոսնակ Արիանա Պոդեստան։
«ԵՀ ղեկավարն այժմ մասնակցում է «կամեցողների կոալիցիային», որից հետո կմասնակցի Եվրոպական խորհրդի առցանց հանդիպմանը»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին եվրոպական լրատվամիջոցները, տեսակոնֆերանսի հիմնական թեմաներից մեկը կլինի Ուկրաինայի համար, այսպես կոչված, անվտանգության երաշխիքների քննարկումը, որը, եվրոպացիների կարծիքով, ենթադրաբար պետք է ներառի ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայումն Ուկրաինայում։ Եվրոպացի առաջնորդները կփնտրեն նաև Միացյալ Նահանգներին այս ծրագրում ներգրավելու ուղիներ։
Պոդեստան հաստատել է, որ ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը «պնդում է ուկրաինական բանակի ամրապնդման անհրաժեշտության մասին» և «աջակցում է ԱՄՆ-ի մտադրություններին՝ մասնակցելու այդ երաշխիքներին»։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00