«Թրամփը Ռուսաստան այցի հրավեր է ստացել»․ Լավրով

940
Երեքշաբթի, 19 օգոստոսի, 2025 թ., 16:12
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ «Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Թրամփն ունի հրավեր այցելելու Ռուսաստան»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահը մինչև տարեվերջ կարող է այցելել Մոսկվա։
Լավրովը հիշեցրել է, որ Ալյասկայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գագաթնաժողովի ժամանակ մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է այդ հրավերը։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, եթե ճիշտ եմ հիշում, ասել է, որ դա շատ հետաքրքիր է։ Դա հետաքրքիր կլինի բոլորի համար»,- նշել է Լավրովը։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00