Պակիստանում ջրհեղեղների հետևանքով 358 մարդ է զոհվել

Պակիստանի հյուսիս-արևմուտքի Խայբեր Պախտունխվայի նահանգի առնվազն 358 բնակիչ է զոհվել վերջին երեք օրվա ընթացքում սաստիկ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով:
Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տարածաշրջանի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությանը:
Հաղորդվում է, որ ջրհեղեղը լիովին ավերել է 349 բնակելի շենք, մոտ 450 շենք վնասվել է: Շատ շրջաններում ավերվել է տրանսպորտային ենթակառուցվածքը, վնասվել են կայաններ, ինչի պատճառով առաջացրել են բջջային կապի խափանումներ:
Իշխանություններն ստեղծել են 456 ժամանակավոր ճամբար աղետի գոտուց տարհանված բնակիչների համար: Խայբեր Պախտունխվայում գործում է արտակարգ դրության ռեժիմ, փրկարարական գործողություններին մասնակցում են 6000 զինվորական և կամավոր:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Պակիստանում տեղատարափ անձրևները կշարունակվեն մինչև սեպտեմբերի կեսերը:

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
6609:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
291Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
304Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
498Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
348Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
436Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
177Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32508.11.2026, 21:00