Պուտինը Թրամփին խնդրել է չմասնակցել իր ու Զելենսկու հանդիպմանը

Politico-ի տվյալներով՝ Թրամփը Պուտինին առաջարկել է իր ներկայությունը Զելենսկու հետ հանդիպմանը, սակայն Ռուսաստանի առաջնորդը հրաժարվել է։ ԱՄՆ-ի նախագահի թիմն սկսել է երկկողմ հանդիպման աշխատանքները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ զրույցում խնդրել է իրեն հնարավորություն տալ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ դեմ առ դեմ։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի։
«Թրամփի թիմն սկսել է աշխատել դրա վրա», - ասել է Politico-ի աղբյուրը։
Աղբյուրի տվյալներով՝ Պուտինը Թրափին ասել է, որ պարտադիր չէ՝ վերջինը ներկա լինի այդ հանդիպմանը: Fox & Friends-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ չի ծրագրում մասնակցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների առաջին հնարավոր հանդիպմանը։ «Ես մտածում էի, որ թույլ կտամ նրանց հանդիպել, նրանք լավագույն ընկերներ չեն»,- ասել է նա։ Ամերիկացի առաջնորդը հույս է հայտնել, որ Պուտինը «լավ կպահի իրեն», իսկ Զելենսկին «ճկունություն կցուցաբերի»։
Politico-ն նաև նշում է, որ Զելենսկին և Պուտինը «արագ մոտենում են երկկողմ հանդիպմանը», և Ալյասկայի հանդիպումը հարթել է անվտանգության երաշխիքների քննարկման ճանապարհը։ «Եթե Ալյասկան ձախողվեր, և Պուտինը մեզ գոնե մի փոքր հնարավորություն չտար, եվրոպացիները Սպիտակ տանը չէին լինի», - ասել է մեկ այլ աղբյուր։

«Ոստիկանների կողմից սպանություններ ու ավազակություններ կատարելը նոր երևույթ չէ»․ Րաֆֆի Ասլանյան
5903:06
«Հուսով եմ՝ որևէ խմբակցություն սխալ որոշում չի կայացնի». Հովհաննես Իշխանյան
8100:18
Լիբերիան կընդունի ԱՄՆ-ից արտաքսված՝ երրորդ երկրի 1200 քաղաքացու
19500:11
«Գուցե ակնարկում ա, որ ռեժիմով ծեծ ա ուտում տանը»․ Արթուր Դանիելյան
11100:06
«Ոսկու սրբազան նշանակության մասին». Անուշ Հակոբյան
81Երեկ, 23:18
««Մայր Եկեղեցի» ասելիս «մայր» և «ոչ մայր» եկեղեցիների որևէ դասակարգում չենք ստեղծում». Սամվել դպիր Գրիգորյան
62Երեկ, 23:12
Լիբանանն Ասադի իշխանության գեներալին կարտահանձնի Սիրիային
204Երեկ, 22:47
«Ռուսաստանը կարող է Մեծ Բրիտանիան դիտարկել՝ որպես հակամարտության կողմ». Լավրով
226Երեկ, 21:31