«Մասկը կասեցրել է իր կուսակցության ստեղծումը՝ հօգուտ հանրապետականների»․ #WSJ

Իլոն Մասկը կասեցրել է նոր քաղաքական կուսակցության ստեղծումը՝ բիզնեսի վրա կենտրոնանալու և Հանրապետական կուսակցությունից ձայներ չխլելու համար։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ TASS-ի, Մասկի որոշման հիմնական գործոններից մեկը փոխնախագահ Ջ.Դ. Վենսի հետ լավ հարաբերություններ պահպանելու նրա ցանկությունն է, որը համարվում է MAGA (Make America Great Again) քաղաքական շարժման պոտենցիալ իրավահաջորդ։ Մասկը խոստովանել է, որ երրորդ կուսակցության ստեղծումը կվնասի փոխնախագահի հետ իր հարաբերություններին։
Ըստ աղբյուրների՝ Մասկը քննարկում է իր ֆինանսական ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունը Վենսին աջակցելու համար, եթե վերջինս 2028 թվականին առաջադրվի նախագահի պաշտոնում։ Նշվում է, որ Մասկը մոտ 300 միլիոն դոլար է ծախսել Դոնալդ Թրամփին և այլ հանրապետականներին 2024 թվականի ընտրություններում աջակցելու համար։
Միևնույն ժամանակ, Մասկի դաշնակիցները պնդում են, որ նա պաշտոնապես չի հրաժարվել նոր կուսակցություն ստեղծելու գաղափարից և կարող է փոխել իր միտքը միջանկյալ ընտրություններին ընդառաջ։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00