«Պաղեստինի պետություն ստեղծելու Մակրոնի կոչը յուղ է լցնում հակասեմական կրակի վրա»․ Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է հակասեմականություն հրահրելու մեջ՝ Պաղեստինի Պետությունը ճանաչելու իր որոշման պատճառով։
Այս մասին հայտնում է POLITICO-ն՝ վկայակոչելով Մակրոնին ուղղված Նեթանյահուի նամակը:
Նամակում Նեթանյահուն խոսում է վերջին ամիսներին Ֆրանսիայում տեղի ունեցած հակասեմական միջադեպերի մասին և փորձում է դրանք կապել Մակրոնի՝ Պաղեստինի հանդեպ վարած քաղաքականության հետ։
«Պաղեստինի Պետություն ստեղծելու ձեր կոչը յուղ է լցնում այս հակասեմական կրակի վրա.... Այն խրախուսում է ՀԱՄԱՍ-ի ահաբեկչությունը, ուժեղացնում է պատանդներին ազատ արձակելու նրա դժկամությունը, խրախուսում է Ֆրանսիայի հրեաներին սպառնացողներին և քաջալերում հրեաների նկատմամբ ատելությունը, որն այժմ տիրում է ձեր փողոցներում», - ասել է Նեթանյահուն։
Ի պատասխան՝ Մակրոնի գրասենյակը, մատնանշելով Ֆրանսիայում հակասեմականությունը վերացնելու ուղղությամբ Մակրոնի ջանքերը, հակադարձել է քննադատություններին՝ նշելով, որ Նեթանյահուի պնդումը, թե Պաղեստինի Պետությունը ճանաչելու որոշումը հանգեցրել է Ֆրանսիայում հակասեմական բռնության աճի, «սխալ է, նողկալի և անպատասխան չի մնա»։
Հուլիսի 24-ին Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի նիստում, ինչը քննադատության էր արժանացել Իսրայելի կողմից։
Ֆրանսիայի հայտարարությանը հետևել էին Մեծ Բրիտանիան, Կանադան և Ավստրալիան։

«Այն ուժերը, ովքեր նրան հայրենավաճառ դարձրին, հիմա էլ այլ դերում են օգտագործում»․ Տիգրան Աբրահամյան
1510:12
Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Մոսկվա (տեսանյութ)
3810:06
«Չեմ վերցնելու Արտաշատ համայնքի ավագանու մանդատը»․ Գերասիմ Վարդանյան
4309:54
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն (տեսանյութ)
5009:36
Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. տեսագրություններ են պահանջել․ ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»
5909:30
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
6709:24
Իշխանությունը պատրաստ է ընդունել ընդդիմության առաջարկները․ «Հրապարակ»
6809:18
«Հանրային-քաղաքական համախմբման առաջնահերթ օրակարգը պետք է լինի ազատությունը, դատաիրավական կալանքային մեքենայի կասեցումը». Վահե Հովհաննիսյան
6209:00