«ՌԴ-ն համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տրամադրվեն հավասար հիմունքներով»․ Լավրով

Ռուսաստանը չի չափազանցնում իր շահերն Ուկրաինայում կարգավորման շրջանակներում, բայց վճռականորեն կպաշտպանի առկա շահերը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը խոսել է Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Եվրոպայի կողմից ԱՄՆ-ի դիրքորոշումը փոխելու «էթիկայից զուրկ» փորձերի և եվրոպացի առաջնորդների կողմից կառուցողականության բացակայության մասին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի կարող համաձայնել անվտանգության հարցերի լուծմանը՝ առանց իր մասնակցության։
«Ռուսաստանը համաձայն է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները տրամադրվեն հավասար հիմունքներով՝ այնպիսի երկրների մասնակցությամբ, ինչպիսիք են Չինաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան», - հավելել է Լավրովը։
«Ռուսաստանն աջակցում է Ուկրաինայի համար հուսալի անվտանգության երաշխիքների մշակմանը», ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքերի հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցին։

«Սպասո՞ւմ եք գործողությունների ձեր դեմ»․ լրագրողը՝ Քրիստինե Վարդանյանին (տեսանյութ)
513:42
Թրամփը Սի Ծինփինին դիմավորելու համար կխախտի շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը
1813:36
«Փաշինյանը փորձելու է Գիքորի կարգավիճակով տարբեր տեղերում գազ մուրալ»․ Սևակ Խաչատրյան
4113:06
«Ցավոք, դեռ չկան բացահայտումներ». Սյուզաննա Ավետիսյան (տեսանյութ)
5712:48
«ԱՄՆ-ն պետք է ընդունի Հորմուզի նեղուցի նոր կարգավիճակը»․ Քազեմ Ջալալի
9012:30
«Փաշինյանը տարբեր մայրաքաղաքներում փնտրում է իշխանությունը պահպանելու հնարավորություններ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
5512:24
«Հին խոսք կա՝ եթե թուրքը խաղաղությունից է խոսում, պատրաստվիր պատերազմի»․ Ոսկան Սարգսյան
5612:18
«Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը լավ կանի՝ կոշիկների հավաքածու պատվիրի»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
6211:54