Հինգշաբթի, 21 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

ՄԱԿ-ը դեմ է Իսրայելի կողմից Գազայի գրավման ծրագրերին

ՄԱԿ-ը դեմ է Իսրայելի կողմից Գազայի գրավման ծրագրերին
45
Երեկ, 22:54

ՄԱԿ-ը դեմ է Իսրայելի կողմից Գազա քաղաքը գրավելու ծրագրերին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Չորեքշաբթի օրը Իսրայելի պետական հեռարձակող Kan-ը հաղորդել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել է Գազա քաղաքը գրավելու գործողությունը։ Հեռարձակողի խոսքով՝ ծրագիրը հինգշաբթի օրը կներկայացվի քաղաքական ղեկավարությանը և կաբինետի հաստատմանը։ Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) մոտ 60,000 ծանուցում են ուղարկել պահեստազորայիններին զորակոչելու համար՝ Գազայի գրավման գործողությանը նախապատրաստվելու նպատակով։
«Մենք կտրականապես դեմ ենք արտահայտվել դրան (Գազայի գրավմանը - խմբ.)։ Ակնհայտ է, որ սա կհանգեցնի մարդկանց զանգվածային տեղահանման, ովքեր բազմիցս տեղահանվել են հակամարտության այս փուլի սկզբից ի վեր»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը։